60050 դիտում
15:50 07-05-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ առաջնագծից. առյուծ ու թագավոր տղերքը զինվորն է ու սպան. նրանք անառիկ են պահում մեր սահմանները
Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղը սահմանամերձ է Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Այս օրերին Խաչիկ գյուղի առաջնագծում արշալույսները խաղաղ են` շնորհիվ առաջնագիծը պահող հայ զինվորի և ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սպայական կազմի:
Ինչպես Խաչիկ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները նշում էին.
«Ինչքան էլ թուրք լատիրակները փորձում են ոտնզգություններ կատարել մեր սահմանների վրա, այդ թվում` Խաչիկ գյուղի ուղղությամբ, ապա սահմանը պահող Պաշտպանության նախարարության` մեր գյուղում տեղակայված N զորամասի սպաներն ու զինվորները արժանի հակահարված են տալիս նրանց, ինչից հետո նրանք մոռանում են իրեմց եկած ճամփեն, իսկ մենք էլ զինվորների շնորհիվ ազատ բեջարում ենք մեր բաղն ու բախչեն»:
Զինվորները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.
«Առաջին հերթին խոնարհվում ենք մեր զոհված առյուծ տղերքի շիրիմների առաջ, բայց նաև հպարտանում ենք նրանցով: Մեր մերեր, մեր հերեր, քույրեր ու եղբայրներ, վստահ եղեք, որ մեր սպաների հետ սահմանն անառիկ ենք պահում ու է’լ ավելի ենք դուխավորվում, երբ իմանում ենք, որ ժողովուրդը սարի նման կանգնած է մեր թիկունքին: Դրա վառ ապացույցը ապրիլյան հայտնի դեպքերն էին, երբ թուրք ճիվաղները փորձեցին պատերազմական գործողություններով խախտել մեր սահմանները: Ժողովուրդ ջան, առաջնագծից կրկին անգամ դիմում ենք ձեզ` դուք մեր թիկունքը պինդ պահեք, մենք ձեր թիկունքը պինդ պահող ենք»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
74077 դիտում
21:41 21-06-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ՝ Հադրութի առաջնագծից․ առյուծ ու թագավոր տղերքը անառիկ են պահում սահմանը․ ՄԱՍ 2
120351 դիտում
22:58 29-05-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասի առաջնագծից. զինվորն ու սպան անառիկ են պահում սահմանը