4708 դիտում
21:40 07-05-2016
Հայաստանի վերականգնողական բուժման առաջատար մասնագետների հետ քննարկվեցին վիրավոր զինծառայողների բուժման մանրամասները
Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանը նշեց, որ մարտական գործողությունների հետևանքով վիրավորված երկու զինծառայող արդեն վերականգնողական բուժում է անցնում իրենց հաստատության մասնագետների շնորհիվ:
Առաջիկայում վերականգնողական բուժման անհրաժեշտություն ունեցող մյուս վիրավորների վիճակը տեղում գնահատելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով առողջության այս կենտրոնի անձնակազմը կայցելի բժշկական հաստատություններ, ուր այժմ բուժում են ստանում զինծառայողները:
Նախարարի հանձնարարությամբ մասնագետները նաև արտերկրի գործընկերների հետ մշտական կապի միջոցով կկարողանան գնահատել վիրավորների բուժումը հետագայում Հայաստանի սահմաններից դուրս կազմակերպելու նպատակահարմարությունն ու արդունավետությունը, ինչպես նաև ժամկետները:
Նմանատիպ նյութեր
1448 դիտում
11:23 29-04-2021
Ավելի շատ զինծառայողների բուժման համար «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի հուշարձան-շենքը կնորոգվի
3819 դիտում
19:50 04-03-2017
ԵՊՀ-ում Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը հանդիպեց ՌԴ առաջատար մասնագետների հետ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»