56548 դիտում
13:17 10-05-2016
«Թաք ծառ» ռեստորանի բակում Արմանը ծնկի է բերել քրոջը զանգերով անհանգստացնող Արթուրին եւ կտրել նրա ականջը
Արման Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող <<Թաք ծառ>> ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում Արթուր Տոնապետյանի կողմից իր քրոջ` Եպրաքսյա Հարությունյանի բջջային հեռախոսահամարին զանգեր կատարելու աննշան պատճառով վիճաբանել է Արթուր Տոնապետյանի հետ, որի ընթացքում խուլիգանական դրդումներով սանձարձակ դրսևորելով իր նեղ անձնական ձգտումները և հետաքրքրություններն, ինչպես նաև անզուսպ եսասիրություն և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով վերջինիս նկատմամբ, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով մղված, հաշվի չառնելով վերջինիս կողմից կատարածի համար իրենից բազմաթիվ անգամ ներողություն խնդրելու հանգամանքը՝ նրան ծնկի է բերել և գրպանից հանելով դանակ՝ այն շեղբի մասով մոտեցրել է Արթուր Տոնապետյանի կզակին, առանձին դաժանությամբ, առանձնակի ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով վերջինիս՝ նրա առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ դանակով կտրել է Արթուր Տոնապետյանի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5,6-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար