5545 դիտում
19:47 10-05-2016
Պարզաբանում` «Ոստիկանությունը ոսկեզօծ ծրարներով է պատվիրում ծանուցումներ» հրապարակման վերաբերյալ
«Հայկական ժամանակ» օրաթերթի 10.05.2016 թ. «Ոստիկանությունը ոսկեզօծ ծրարներով է պատվիրում ծանուցումներ» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներով Ճանապարհային ոստիկանությունում իրականացվող վարչարարության գլխավոր խնդիրներից է վարչական ակտերը հասցեատերերին առաքելու գործընթացի պատշաճ կազմակերպումը:
Օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով վարչական ակտերը հասցեատերերին առաքելու նպատակով ՀՀ ոստիկանության և «Հայփոստ» ՓԲԸ միջև յուրաքանչյուր տարի կնքվում է փոստային կապի, փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Համաձայն 14.01.2016 թ. կնքված CPS-11-01-16 պայմանագրի՝ մեկ առաքանու սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն, կազմում է 350 դրամ:
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր մեկ պատվիրված և հետադարձ ծանուցմամբ առաքանու գինը (առանց օժանդակ ծառայությունների, մինչև 20 գրամ) կազմում է ոչ թե 120 դրամ, ինչպես ներկայացվել է հրապարակման մեջ, այլ 280 դրամ՝ համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 20.01.2002 թ. թիվ-10 հրամանով հաստատված միջազգային փոստային կապի և ՀՀ տարածքում փոստային կապի ծառայությունների սակագների:
Ճանապարհային ոստիկանության վարչական ակտերը հասցեատերերին առաքելու գործընթացում «Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև մի շարք օժանդակ ծառայություններ, որոնց ցանկը ներկայացվել է ոստիկանության կողմից:
Օրինակ՝
-առաքման նյութերի ընդունման, ինչպես նաև առաքանիների հանձնման իրականացումը Ճանապարհային ոստիկանության հասցեում,
- ծրարի տրամադրում,
- առաքանիների ավտոմատացված ծալում, ավտոմատացված ծրարավորում C65 ձևաչափով,
- թղթի ներդրում ծրարների մեջ, դրանց կնքում,
- CN7 հետադարձ ծանուցման թերթիկի վրա առաքանու վերադարձի պատճառի տրամադրում,
- ստեղծված հատուկ էլեկտրոնային ծրագրի միջոցով առաքանիների ստացման կամ չստացման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և այլն:
Նշվածից ակնհայտ է, որ հոդվածագրի պատկերացումներն առաքանիների սակագների ձևավորման վերաբերյալ թյուր են և հեռու մասնագիտական լինելուց: Միաժամանակ խորհուրդ է տրվում հոդվածագրին «Հայփոստ» ՓԲ ընկերության առաքման ծառայությունների գներին ծանոթանալ պաշտոնական աղբյուրից՝ www.haypost.am կայքէջից:
[b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
8489 դիտում
22:42 13-04-2017
Ոստիկանությունը պարզաբանում է «Ինչպե՞ս կեղծեցին ընտրությունների արդյունքները» հրապարակման վերաբերյալ
4560 դիտում
22:48 29-04-2016
Պարզաբանում` «1in.am»-ի` գերատեսչությունների «կասկածելի ու շռայլ» ծախսերի մասին հրապարակման վերաբերյալ
4336 դիտում
14:10 26-06-2018
ԵՊՀ-ն պարզաբանում է «Ժողովուրդ» օրաթերթի «Ո՞վ կլինի նոր ռեկտոր» հրապարակման վերաբերյալ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան