Պուտինը Սոչիում շախմատի դպրոց է բացել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի «Սիրիուս» ուսումնական կենտրոնում շախմատի դպրոց է բացել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Երեխաներին, որոնց թիվը մեկ հերթափոխում կազմում է 200, կդասավանդի շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը:
Եթե հանգստացող երեխաները խաղան պրոֆեսիոնալների հետ, ապա դա կնպաստի միայն նրանց տրամաբանության բարձրացման մակարդակին,- նշում են ուսումնական կենտրոնում:
«Սիրիուս»-ը շատ կարևոր և ֆանտաստիկ նախագիծ է,- հայտնել է Վ. Կրամնիկը:
Գուցե նոր չեմպիոններ ծնվեն,- հավելել է Պուտինը: