211652_close_icon
views-count3000 դիտում article-date 20:53 11-05-2016

«Գերադասում եմ համարվել վատ նկարիչ, քան դադարել տարօրինակ մարդ լինելուց»․ Այսօր Սալվադոր Դալիի ծննդյան օրն է

Դալիի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային նկարներ։ 1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի համար։ Այդ տարի նա առաջին անագամ գնում է Փարիզ, որտեղ Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։ 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։ Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա Դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր