211652_close_icon
views-count2783 դիտում article-date 19:47 11-05-2016

Հայ բռնցքամարտիկները նախապատրաստվում են կանանց աշխարհի առաջնությանը

Կանանց աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը: Այս օրերին կանանց ընտրանին համատեղ մարզումներ է անցկացնում տղամարդկանց հավաքականի հետ: Ինչպես ՀԱՕԿ պաշտոնական կայքին ասել է կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը՝ աղջիկները լավ մարզավիճակում են և մարտական են տրամադրված: «Մեկնում ենք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հույսով: Տղաների հետ մարզվելը շատ արդյունավետ է: Նրանք օգնում են աղջիկներին նաև իրենց փորձով: Թե ինչ կլինի Աստանայում՝ ռինգը ցույց կտա»,- նշել է Նազարյանը: Աշխարհի առաջնությանը յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Առաջնությունը կկայանա մայիսի 15-28-ը:

Նմանատիպ նյութեր