4771 դիտում
09:13 13-05-2016
ՀԾԿՀ-ն մտադիր է վերացնել ֆիքսված հեռախոսակապի օպերատորների միջև մրցակցությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ցանականում է վերացնել, ֆիքսված հեռախոսակապի օպերատորների միջև մրցակցությունը։ Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն պատրաստվում է ընդունել մի որոշում, որով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություն մատուցող ընկերությունները, այսինքն՝ «ԱրմենՏելը», «Յուքոմը» և «Ռոստելեկոմը», պետք է միասնական սակագին սահմանեն իրենց ցանցերից դեպի բջջային կապի ցանցեր կատարվող զանգերի համար։
Նկատենք, որ ներկայումս ընկերությունները տարբեր սակագներ են կիրառում, և այդ հանգամանքը նրանց միջև մրցակցությունը խթանող հիմնական գործոններից մեկն է։ Այն, որ ՀԾԿՀ-ն ցանկանում է հեռախոսակապի օպերատորների միջև մրցակցությունը վերացնել, ամենևին էլ պատահական չէ։
Ի վերջո, Հայաստանի պետական կառույցները բազմիցս են ապացուցել, որ մրցակցության մասին միայն գեղեցիկ ճառեր են ասում, իսկ երբ հարցը հասնում է փեսաներին կամ եղբայրներին, մենաշնորհը հաստատվում է պաշտոնապես»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3442 դիտում
13:00 03-04-2014
Ադրբեջանական բանակն անցել է ծածկագրված հեռախոսակապի
1326 դիտում
23:42 01-06-2014
Դամասկոսը մնացել է առանց միջազգային հեռախոսակապի
Այս բաժնից
1645 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»