211652_close_icon
views-count8762 դիտում article-date 10:00 13-05-2016

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչում հանդես կգա վերջին՝ 26 համարի ներքո

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են վաղը՝ մայիսի 14-ին տեղի ունենալիք մրցույթի եզրափակիչ փուլում մասնակիցների ելույթի հաջորդականության ցանկը, տեղեկացնում է eurovision.tv-ն: Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը «Love Wave» երգով հանդես կգա 26 համարի ներքո։ Ելույթների հաջորդականությունը հետևյալն է՝ 1.Բելգիա 2. Չեխիա 3. Նիդեռլանդներ 4.Ադրբեջան 5.Հունգարիա 6. Իտալիա 7.Իսրայել 8.Բուլղարիա 9.Շվեդիա 10.Գերմանիա 11.Ֆրանսիա 12. Լեհաստան 13. Ավստրալիա 14. Կիպրոս 15.Սերբիա 16. Լիտվա 17. Խորվաթիա 18.Ռուսաստան 19.Իսպանիա 20.Լատվիա 21.Ուկրաինա 22.Մալթա 23.Վրաստան 24.Ավստրիա 25.Միացյալ Թագավորություն 26.Հայաստան:

Նմանատիպ նյութեր