211652_close_icon
views-count9006 դիտում article-date 19:43 13-05-2016

Երևանում բախվել են ВАЗ 21102 և Toyota մակնիշի մեքենաները. կա վիրավոր

Այսօր` մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում` թիվ 87 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Կարեն Պողոսյանի վարած ВАЗ 21102 մակնիշի 61 ՕՕ 960 համարանիշի և 38-ամյա Վահե Չիլինգարյանի վարած Toyota մակնիշի 70 ZZ 073 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Հատկապես Կարևոր Գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Վ. Չիլինգարյանն աշխատում է «Սուֆետ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Կ. Պողոսյանը անհատ ձեռներեց է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր