58499 դիտում
20:41 13-05-2016
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են 24-ամյա վարորդի Нива-ն ու 45-ամյա վարորդի մարդատար ավտոբուսը. Нива-ի վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մայիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Արտաշատ-Արարատ գյուղամիջյան ճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Գուրգեն Դանոյանի վարած ВАЗ 2121 մականիշի 522 ՕՍ 64 համարանիշի և Վեդի քաղաքի բնակիչ, 45-ամյա Համլետ Մալխասյանի վարած 103205 մակնիշի 2301 Լ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 2121-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ցորենի արտում: Վթարի հետևանքով Գ. Դանոյանը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ օպերատիվ է գործել Արտաշատի շտապօգնության բրիգադը և մահացածին հիվանդանոց են ուղեկցել վաշտի և դասակի հրամանատարները:
Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննաչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Գրիգորի Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ПАЗ-ը շահագործվում է Վեդի –Արտաշատ երթուղում, իսկ Нива-ն պատկանում է «Ֆարմ Կրեդիտ» ընկերությանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+