211652_close_icon
views-count2135 դիտում article-date 09:58 14-05-2016

էլի խեղճերին օպտիմալացնելու են, շնաձկներին թողնեն. կոռուպցիայի դեմ պայքարի կոչերին չհավատալը տառապանքի մեծ փորձ ունի. փորձագետ Վիգեն Հակոբյան

էլի խեղճերին օպտիմալացնելու են, շնաձկներին թողնեն. կոռուպցիայի դեմ պայքարի կոչերին չհավատալը տառապանքի մեծ փորձ ունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Վիգեն Հակոբյանը՝ նշելով. «Սովորաբար, պրոցեսը ամենաթույլ օղակների վրա է տարածվում, իսկ խոշոր շնաձկներին՝ դա չի հասնում: Իրենց մեքենաներին, իրենց աշխատասենյակներին»,-ասաց նա: Առիթը վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն՝ բավականին կոշտ տոնայնությամբ հայտարարությունն էր, որ լինելու է մեքենաների, գործուղումների, պետական կառավարման ու այլ ապարատների օպտիմալացում, կոռուպցիայի դեմ ուժեղ պայքար: Ըստ Վիգեն Հակոբյանի՝ ինչ գոյություն ունի անկախ Հայաստանը, նման խոսակցություններ կան ու դրանք չեն դադարում. «Չի եղել Հայաստանում մի կառավարություն, որը նմանատիպ հայտարարություն չի արել և Հովիկ Աբրահամյան էր, որ դեռ չէր հասցրել ասել, հիմա ինքն էլ ասաց, այնպես որ նավթալինոտ է էդ թեման »,-ասաց նա: Նրա գնահատմամբ՝ այս տարիներին նման վճռականության մասին հայտարարողների մոտ գուցե իրոք եղել է անկեղծ մղում, բայց Հայաստանում պետական կառավարման ապարատն այնպիսին է, որ ուղղակի սոցիալական հարց է լուծվում՝ աշխատատեղերն ուղղակի բյուջեի հաշվին են ապահովվում: Այսինքն, որոշ ժամանակ անց կառավարությունը հասկանում է, որ եթե այդ հարցում ինչ-որ սահման անցնի, երկրում սոցիալական լուրջ ալիք կսկսվի՝ այստեղից բխող հետևանքներով: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ այն կարծիքին է, թե նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը` գոտիները ձգելու մասին, նախընտրական ժամանակաշրջանով է պայմանավորված. «Բայց ես մեծ ակնկալիքներ չունեմ, որ խնդիրները դրանից հետո կլուծվեն, քանի որ նմանատիպ ելույթներ ու հայտարարություններ պարբերաբար արվել են և այն նաև Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմքում է»,- ասաց նա: Ըստ Ա.Մարտիրոսյանի կարծիքի` հանրությունն էլ այլևս չի հավատում նման խոստումներին, քանի որ նախկինում էլ չի տեսել ոչ մի փոփոխություն նմանատիպ կոչերից հետո:

Նմանատիպ նյութեր