211652_close_icon
views-count5920 դիտում article-date 10:43 14-05-2016

Մարդկանց գրգռելը, խուճապային տրամադրություններ ստեղծելը, բամբասանքներ տարածելը սխալ է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ ապրիլին սկսվեցին ակտիվ մարտական գործողությունները, մենք «Առավոտում» որոշեցինք զոհերի, վիրավորների, տարածքների, դիրքերի մասին մեր տեղեկատվության մեջ հիմնվել միմիայն Հայաստանի պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալների վրա։ Ես հիմա էլ այդ որոշումը ճիշտ եմ համարում, որովհետև որևէ այլ աղբյուր կարող է այսպես թե այնպես արտացոլել հակառակորդի մոտեցումները կամ հայաստանյան ներքաղաքական շահագրգռությունները, իսկ դա կարող էր և կարող է վնաս տալ կյանքի ու մահու կռիվ տվող մեր զինվորներին։ Ես վստահ եմ, որ այդ թեմաներով (հատկապե՛ս նշածս թեմաներով) մարդկանց վախեցնելը, գրգռելը, խուճապային տրամադրություններ ստեղծելը, բամբասանքներ տարածելը սխալ է, օգուտ չի բերում պետությանը։ Դա չի նշանակում թե ես չգիտեմ, թե որքան կոռումպացված են, անկուշտ են մեր իշխանությունները, և որքան են նրանց ուղեղները ճարպակալած։ Դրա մասին այսօր էլ արժե խոսել, բայց՝ ա) դա 100-րդ անգամ կրկնելով՝ նրանց հեռացմանը չես հասնի, բ) նրանք, ովքեր թեկուզ տեսական հնարավորություն ունեն նրանց տեղը զբաղեցնելու, իմ կարծիքով, նրանցից ոչնչով լավը չեն։ Բայց ամենակարևորն այն է, որ այս բոլոր խնդիրների քննարկումը չպիտի տարածվի զուտ ռազմական թեմաների վրա։ Ապրիլի 1-4-ը դա բոլորը հասկանում էին, հիմա, երբ իրավիճակը ռազմաճակատում փոքր-ինչ հանդարտվել է, մեզանից շատերը դարձյալ սկսեցին կրկնել Արցախ-Ադրբեջան պատերազմի վերաբերյալ հակառակորդի քարոզչության թեզերը՝ երբեմն ղեկավարվելով ազնիվ, իսկ երբեմն՝ ոչ այնքան ազնիվ նկատառումներով։ Երևի մտածում են, որ հիմա արդեն կարելի է։ Մյուս կողմից էլ՝ պետք է ընդունել, որ Հայաստանն այլ ելք չունի, քան ունենալ կարծիքների լայն սպեկտր՝ բոլոր, անխտիր բոլոր թեմաներով»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր