211652_close_icon
views-count6036 դիտում article-date 21:05 14-05-2016

«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն, Սուարեսը` հեթ-տրիկի հեղինակ և Պրիմերայի լավագույն ռմբարկու. տեսանյութ

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում 3:0 հաշվով հաղթեց «Գրանադային» և 24-րդ անգամ նվաճեց Պրիմերայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրից առաջ «Բարսելոնան» 1 միավորով առջևում «Ռեալից» և միայն հաղթանակի դեպքում կպահպաներ 1-ին տեղը: Կատալոնացիները հիանալի հանդիպում անցկացրեցին, սակայն ֆենոմենալ խաղ ցուցադրեց «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Սուարեսը իր գոլեր քանակը հասցրեց 40-ի և դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու: Ուշագրավ է, որ այդ ցուցանիշով Սուարեսը Իսպանիայի առաջնությունների պատմության մեջ միայն Մեսիին և Ռոնալդուին զիջում: Զուգահեռ խաղում «Ռեալը» Լա-Կորունյայում 2:0 հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին»: Դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս մասնակցեց հանդիպման միայն առաջին խաղակեսին, երբ պարզ դարձավ, որ «Բարսելոնան» հաղթում է «Գրանադային» և չեմպիոնական ինտրիգը կորել է: Այդպիսով Զիդանը որոշեց խնայել պորտուգալացուն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման համար: Ի դեպ, Ռոնալդուն ռմբարկուական մրցավազքում 35 գոլով դարձավ 2-րդը: Անկախ վերջին խաղի արդյունքից, առաջնությունում 3-րդ տեղ գրավեց Մադրիդի «Ատլետիկոն»: [b]Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր [/b]«Գրանադա» - «Բարսելոնա»՝ 0:3 Լուիս Սուարես, 22, 38, 86 «Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 0:2 Կրիշտիանու Ռոնալդու, 7, 25
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր