14482 դիտում
09:59 15-05-2016
Գուրգեն Արսենյանի որդուց բացի, նույն քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի
Բացի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուց՝ Գուրգեն Արսենյանից, ևս 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով. խուլիգանություն:
Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/14/85115/]հայտնել [/url]էր, որ երեկ՝ մայիսի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը դիմել էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի տղայի նկատմամբ, ով կասկածվում է Երևանում օրեր առաջ խուլիգանություն կատարելու մեջ: Եվ դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և պատգամավոր Գ. Արսենյանի որդին կալանավորվել էր, ով դատարանից տեղափոխվել էր Նուբարաշեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5195 դիտում
19:26 25-11-2019
Մարտի 1-ի քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. ՀՔԾ
Այս բաժնից
12802 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ