211652_close_icon
views-count75000 դիտում article-date 14:57 16-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մատաղիսի առաջնագծից. առյուծ-զինվորներն ասում էին. «Ամա՜ն-ամա՜ն, թուրքի մաման…»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մատաղիսում իրենց ծառայությունը կատարող ժամկետային զինծառայողները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Ոնց որ դու ես ասում՝ ժողովուրդ ջան, մենք էլ ենք էդ ձևով ասում, մեր դուխը տեղն ա: Հանուն մեր սահմանների պաշտպանության, հանուն եռագույնի, զինանշանի ու հիմնի, պատրաստ ենք բորենի ազերիներին արժանի հակահարված տալ, եթե նրանք հանդգնեն խախտել մեր սահմանները: Ազերիներն ու նրանց հովանավորները պետք է լավ իմանան, որ հայը պատերազմ չի սիրում, իսկ եթե որևէ մեկը հանդգնում է մեր հետ խոսել պատերազմի լեզվով, ապա բոլորս մեկ բռունցք դարձած արժանի հակահարված ենք տալիս նմաններին»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զինվորների մոտ արդեն հաճախակի կլսես՝ «աման-աման, թուրքի մաման…»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր