2888 դիտում
18:28 17-05-2016
Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը
Արդեն 1914 թ. Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ։
Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921 թ. նկարահանված «Փոքրիկը», 1925 թ.՝ «Ոսկու տենդ» 1928 թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը։
Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր Ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը։
Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»։
Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը։
Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը։ Չապլինի երեխաներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, նրանցից ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը։
Նմանատիպ նյութեր
5311 դիտում
11:44 12-12-2016
1936 թ․-ին Մոսկվա կինոթատրոնի բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպո»-ն
788 դիտում
20:45 03-06-2015
«Կարմիր ծխախոտ» բեմադրությամբ հանդիատեսին կներկայանա մեծն Չարլզ Չապլինի թոռը
5649 դիտում
15:11 01-03-2022
Միջազգային հակաֆաշիստական կոնգրեսը տեղի կունենա «Բանակ-2022» համաժողովի շրջանակներում. Շոյգու
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին