46303 դիտում
09:34 18-05-2016
Երկրապահը հերթական օգնությունը հասցրեց առաջնագիծը պահող հերոսներին. առյուծ-տղերքն էլ իրենց խոսքն ուղղեցին ողջ հայությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երկրապահ կամավորական միության անդամները հերթական անգամ այցելելով առաջնագիծ՝ զինվորներին հասցրեցին սնունդ, ծխախոտ և դիրքերում օգտագործվող առաջին անհրաժեշտ իրեր:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Շատ շնորհակալ ենք ժողովրդից, երկրապահներից ու կամավորականներից, ովքեր առաջին իսկ օրվանից մեկ բռունցք դարձած, ինչով կարողանում, օգնության ձեռք են մեկնում մեզ բոլորիս: Ուզում ենք հենց առաջնագծից ժողովրդին հայտնել, որ ձեր ուղարկված բոլոր օգնությունները, լինի՝ սննդամթերք, թե այլ պարագաներ, ժամանակին հասնում է մեզ: Ու լավ կլինի՝ պատկան մարմիններն էլ լուծեն լոգանքի հարցը և եթե մի քիչ լուծեն մեր ներքնաշորեր ու նասկիներ տալու խնդիրը, ապա ամեն ինչ իդեալական կլինի: Կրկին անգամ առաջնագծից մեր երախտիքի խոսքն ենք ուղղում ողջ հայությանը ու հավաստիացնում՝ սահմանն անառիկ է ու էդպես էլ պահելու ենք՝ շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի սպաների, կամավորականների և երկրապահների: Իհարկե, այս ամենի թիկունքում կանգնած է ողջ հայությունը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+