3289 դիտում
10:04 18-05-2016
Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրգործը կարճվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։
Հիշեցնենք, որ ուսումնական նռնակը՝ չափերով, քաշով և տեսքով իրական նռնակի նման է, բայց մետաղի կտոր է։ Այն նետելու համար ձերբակալվեց Երևանի բնակիչ, Ավանի հոգեբուժարանում հաշվառված Հովհաննես Մուրադյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի առաջին մասի՝ խուլիգանության և 268-րդ հոդվածի առաջին մասի՝ թմրանյութ պահելու հատկանիշներով։
Երեկ թերթին հայտնի է դարձել, որ հարուցված քրեական գործը կարճվել և Հովհաննես Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ու նրան ուղարկել են «Նուբարաշենի» հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Այս տեղեկությունը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց նաև Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1187 դիտում
11:36 24-12-2015
Վարույթ է ընդունվել թիվ 4/20 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ հարուցված քրգործը
963 դիտում
14:53 10-06-2020
ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ կարճվել է ուսման նպատակով տարկետում ստացած երիտասարդի նկատմամբ հարուցված քրգործը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը