211652_close_icon
views-count4486 դիտում article-date 12:57 18-05-2016

Սպիտակ ֆոսֆորի մասին հայտարարությունը իրականության հետ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք է, Բաքուն իր սովորության համաձայն, հայտնվել է ապուշ իրավիճակում. Սենոր Հասրաթյան

Ապրիլյան քառօրյայի ընթացքում հաջողություն չգրանցելով` հակամարտ Ադրբեջանը իր նախահարձակ գործողությունների հարվածի ուղղությունը տեղափոխել է քարոզչական դաշտ: Այս մասին հայտարարում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած առճակատման ընթացքում «հայկական զինված ուժերը ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով»: Սա, ըստ Սենոր Հարությունյանի, ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք, իսկ մյուս կողմից իր կատարած ռազմական հանցագործությունները արցախյան կողմի վրա դնելու փորձ: «Սակայն, ինչպես միշտ, մարատադատում դրսևորած անխոհեմության արդյունքում Բաքուն հայտնվել է հիմար իրավիճակում»,-նշում է Սենոր Հասրաթյանը:

Նմանատիպ նյութեր