211652_close_icon
views-count784 դիտում article-date 15:42 18-05-2016

Երևանի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները կհամագործակցեն Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի և Մոսկովսկի շրջանների հետ

Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության շրջանակում Երևանի Էրեբունի վարչական շրջանի և Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի շրջանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը և Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովը: Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի շրջանի միջև, որը ստորագրել են վարչական շրջանների ղեկավարներ Արտակ Ալեքսանյանը և Վլադիմիր Ուշակովը: Ստորագրված համաձայնագրերով համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության կառավարման, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև տնտեսական կապերի հաստատման ու մի շարք այլ ուղղություններով: Կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել վարչական շրջանների միջև բարեկամական հարաբերությունները, փոխայցելությունների շրջանակում էլ կիրականացվեն փորձի և տեղեկատվության փոխանակումներ: Կարևորելով համագործակցության համաձայնագրերի ստորագրումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այն նոր սկիզբ կդնի երկկողմ փոխգործակցությանն ու էլ ավելի կսերտացնի երկու քաղաքների բարեկամությունը: Համաձայնագրերը ստորագրած կողմերն էլ ընդգծել են, որ համագործակցության շրջանակում հնարավորություն կընձեռվի ամրապնդել երկուստեք կապերը, ինչն իր հերթին կծառայի ի բարօրություն Երևանի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր