«Լեսթերի» ֆուտբոլիստներն ու մարզիչները ժամանել են Թաիլանդ` հաղթանակը տոնելու. տեսանյութ
Այսօր «Լեսթերը» ժամանել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ` Անգլիայի առաջնությունում հաղթելու առթիվ տոնակատարությունների մասնակցելու համար: Հիշեցնենք, որ թիմի սեփականատերը թաիլանդցի գործարար Վիչայ Սրիվվադհանապրաբհան է:
Բանգկոկի միջազգային օդանավակայանում ֆուտբոլիստներին և մարզիչներին դիմավորել են հարյուրավոր երկրպագուներ:
«Լեսթերի» հետ Ասիա չի մեկնել միայն Ռիյադ Մահրեզը, ինչպես նաև Դենի Դրինքուոթերն ու Ջեյի Վարդին, որոնք Անգլիայի հավաքական են հրավիրվել` Եվրո-2016-ին նախապատրաստվելու համար: