211652_close_icon
views-count945 դիտում article-date 20:20 19-05-2016

Հիմնանորոգվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցները

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել է համայնքային ենթակայության 7 մարզադպրոցների հիմնանորոգման գործընթացը: Ըստ այդմ, նախատեսվում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ դռների ու պատուհանների նորերով փոխարինման, տանիքների նորոգման, օդափոխության, ջրամատակարարման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, որոնց ընթացքը և բարձր որակի ապահովումը վերահսկում են քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունն ու վարչական շրջանների համապատասխան բաժինները: Մարզադպրոցների հիմնանորոգման այս տարվա ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Նմանատիպ նյութեր