211652_close_icon
views-count4493 դիտում article-date 18:15 19-05-2016

Միջերկրական ծովում հայտնաբերվել են անհետացած ինքնաթիռի բեկորները

EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են հունական Կարպատոս կղզու հարավում: Այս մասին հայտնում է RBC-ն: Եգիպտոսի իշխանությունները պնդում են, որ ինքնաթիռը եղել է սարքին վիճակում և տեխնիկական ստուգում է անցել թռիչքից անմիջապես առաջ: Եղանակային պայմանները նույնպես եղել են բարենպաստ: Նշենք, որ Եգիպտոսի վարչապետ Իսմայիլ Շերիֆը չի բացառել, որ EgyptAir ընկերությանը պատկանող Փարիզ-Կահիրե չվերթի A320 ուղևորատար օդանավի կործանմանը կարող է [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85561/]ահաբեկիչների մատը խառը լինել[/url]: Այսօր Կահիրեում ունեցած մամուլի ասուլիսում նա, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ օդանավը կործանված լինի ահաբեկչության հետևանքով, ասել է. «Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչ է տեի ունեցել օդանավի հետ»: Հիշեցնեմք, որ A320-ը ռադարներից անհետացել էր Կահիրեի ժամանակով ժամը 03:05-ին, երբ թռչում էր Միջերկրական ծովի վրայով: Օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:

Նմանատիպ նյութեր