2603 դիտում
09:14 20-05-2016
Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում քաղաքական հողի վրա. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում։ Այդ կառույցում կոռուպցիայի, թալանի մասին լուրերը դեռ չեն մարել, սակայն արդեն նմանատիպ նոր երևույթներ են ի հայտ գալիս։
Բանն այն է, որ վերջերս այդ ընկերությունում կայացած ժողովի ժամանակ ՀԿԵ բեռնափոխադրումների ծառայության պետի տեղակալ Վլ. Լյոխկին իր բաժնի աշխատակիցների մոտ սկսել է բացահայտ հակահայկական քարոզչություն անել՝ հօգուտ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության»։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նա հորդորել է իր աշխատակիցներին համակերպվել իբր մոտ ապագայում Ադրբեջանին հողեր վերադարձնելու փաստի հետ։ Նա զուգահեռներ է տարել ու համադրել է արցախյան և ուկրաինական իրադարձությունները։ Աշխատակիցներից ոմանք ըմբոստացել են Լյոխկիի հայտարարությունների դեմ՝ սպառնալով նրան, որ եթե վերջինս շարունակի նման պահվածք ցուցաբերել, ապա իրենք ստիպված կլինեն տեղի ունեցածի մասին զեկուցել վերադաս մարմնին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լյոխկին հենց այն մարդն է, որը որպես ՀԿԵ ներկայացուցիչ՝ մի անգամ մասնակցել է Բաքվում կայացած ինչ-որ խորհրդակցության։
Վերադառնալով տեղի ունեցածին, նշենք, որ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ս. Վալկոն Վլ. Լյոխկիին սաստելու փոխարեն, հաջորդ օրն իսկ նրան արձակուրդ է ուղարկել։ Ի դեպ, Լյոխկին ՀԿԵ-ում է հայտնվել նախկին տնօրեն Վ. Ռեբեցի օրոք, երկուսն էլ ծագումով Արևմտյան Ուկրաինայից են և աչքի են րնկնում ընդգծված ազգայնամոլական հայացքներով։ Դեոևս ուկրաինական ճգնաժամի օրերին նրանք երկաթուղում նույն ձեռագրով հակառուսական քարոզչություն էին իրականացնում։ Այն ժամանակ մի կերպ էր հաջողվել կոծկել այդ ամենը, հիմա, կարծում ենք՝ դժվար է լինելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2216 դիտում
09:48 15-06-2016
Հարավկովկասյան երկաթուղում ճգնաժամը գնալով խորանում է. «Չորրորդ իշխանություն»
9419 դիտում
09:55 08-06-2016
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր բունտ է հասունանում. «Չորրորդ իշխանություն»
10364 դիտում
09:33 22-06-2016
Երևանում նոր բունտ է հասունանում. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»