Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, բայց դա չի նշանակում, որ չպիտի Ռուսաստանում բարեկամ փնտրենք. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ովքե՞ր են Հայաստանի բարեկամները։ Այս օրերին հարցը դրվում է ամենայն սրությամբ։ «Մենք բարեկամներ չունենք» արտահայտությունը չափազանց խրոխտ է հնչում, բայց եթե որևէ մարդ կամ պետություն իսկապես բարեկամ չունի, նա խնդիրը պետք է իր մեջ փնտրի։
Իրականում բարեկամներ պետք է փնտրել, և պարտադիր չէ, որ դա լինի միայն ամենաբարձր պետական մակարդակով։ Այո, ապացուցվեց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցը չէ, որովհետև հնարավոր չէ լինել միաժամանակ երկու երկրների դաշնակից, եթե այդ երկրները իրար հետ փաստացի պատերազմում են։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի Ռուսաստանում բարեկամներ փնտրենք»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]