211652_close_icon
views-count3765 դիտում article-date 14:12 20-05-2016

Պետք է ազատվել այս աննորմալ վիճակից, երբ նստում են սեղանի մոտ, բայց մարտի դաշտում ռազմական գործողություններ են հրահրում. Ա. Ռուստամյան

Ադրբեջանն իրեն դուրս է դրել բանակցային գործընթացից, որովհետև չի կարելի նստել սեղանի շուրջ, բայց մարտի դաշտում անընդհատ հրահրել ռազմական գործողություններ, սա աննորմալ վիճակ է, որից պետք է ազատվել: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ երկար ժամանակ մեր դիվանագիտական սխալն է եղել, որ թույլ ենք տվել, որ այդ երկակի ստանդարտները կիրառելով, այս աննորմալ վիճակով առաջ գնալով Ադրբեջանն առաջ տանի իր քարոզչությունը: Ուստի, Արմեն Ռուստամյանը Հայաստանի մասնակցոթյունը Վիեննայում հանդիպումներին արդարացված է համարում, քանի որ «ներկա փուլում մենք իսկապես հարց ունենք և այդ հարցը կարծում եմ՝ մի մասով կարելի է համարել լուծված՝ Վիեննայի հանդիպման ժամանակ: Դա այն էր, որ չպետք է թույլ տրվեր, որ Ադրբեջանը տպավորություն ստեղծի, թե ինքը կողմ է խաղաղ բանակցության գործընթացին»:

Նմանատիպ նյութեր