211652_close_icon
views-count5999 դիտում article-date 10:44 21-05-2016

Պաշտոնանկություններ կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին և ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: Նկատենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ այս պաշտոնները թափուր են: Ինչո՞ւ «Ժողովուրդ»-ի այս հարցին ՊՆ-ից պատասխանեցին, թե իրենք իրավասու չեն մեկնաբանելու Սերժ Սարգսյանի որոշումները: Ի դեպ, նշենք, որ ազատված գեներալներին այսօր ժամանակավոր փոխարինել են իրենց տեղակալները: Սակայն, ինչպես նկատում ենք, այսքանով հեռացումները չեն սահմանափակվի: Մեզ հասած տեղեկություններով՝ պաշտոնանկություններ կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում: Ասել է, թե քառօրյա պատերազմի հետևանքով այնտեղ առկա բացթողումների մասով որոշ պաշտոնյաներ ևս առաջիկայում կազատվեն պաշտոնից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր