211652_close_icon
views-count3372 դիտում article-date 10:57 21-05-2016

Քաղաքային տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններից շատերը հայտնվել են սնանկացման եզրին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքային տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններից շատերը հայտնվել են լուրջ խնդիրների առաջ։ Որոշ ընկերություններ արդեն իսկ բարձրաձայնում են սնանկացման մասին։ «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ն հարկային պարտավորությունների, ինչպես նաև երթուղին նոր ավտոբուսներով համալրելու համար կուտակված պարտքի պատճառով կանգնած է սնանկացման եզրին։ Նախկինում չորս երթուղի սպասարկած ընկերությունը ներկայումս ստիպված է կրճատել 17 և 4 համարի երթուղիները՝ ներկայումս սպասարկելով միայն 37 և 1 համարի երթուղիները։ Ընկերության հիմնադիր Լյուդվիգ Պողոսյանը «Ժամանակի» հետ զրույցում թվարկեց կուտակված պարտքերի պատճառները, պարտապանների, քաղաքապետարանի, դատարանների ու հարկադիրի հետ ունեցած խնդիրները։ Պողոսյանի խոսքերով՝ միայն երթուղին 40 ավտոբուսով համալրելու համար իրենք ժամանակին շուրջ մեկ միլիոն դոլար վարկ են վերցրել, սակայն հիմա ավտոբուսների մեծ մասն անսարք է, չի շահագործվում, բայց վարկը մարել է պետք»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր