211652_close_icon
views-count3478 դիտում article-date 21:00 22-05-2016

Հռոմեական բանակը դարեր շարունակ իրենից ներկայացրել է կանոնավոր զորք

Հին Հռոմի ծաղկման ժամանակաշրջանում բանակի անձնակազմի թիվը սովորաբար կազմում է մինչև 100 հազար մարդ, սակայն կարող էր նաև ավելանալ, հասնելով մինչև 250—300 հազար և ավելի մարդու։ Հռոմեական բանակն ուներ իր ժամանակի համար լավագույն սպառազինությունը, փորձառու և լավ պատրաստված հրամանատարական կազմ, աչքի էր ընկնում խիստ կարգապահությամբ և զորապետների ու զորավարների բարձր ռազմարվեստով։ Հռոմեացի զորապետներն ու զորավարները կարող էին կիրառել մարտական գործողությունների վարման ամենակատարյալ եղանակները՝ ձգտելով հասնել հակառակորդի լիակատար ջախջախմանը։ Հռոմեական բանակի հիմնական զորատեսակը նրա գոյության առաջին մի քանի դարերում հետևակն էր։ Նավատորմը ապահովում էր ցամաքային զորքերի գործողությունները ծովամերձ ուղղություններում։ Նշանակալի զարգացում ստացավ ռազմաինժեներական կամ ռազմաճարտարագիտական գործը, դաշտային ճամբարների կառուցումն ու կահավորումը, մեծ տարածությունների վրա արագ տեղաշարժեր կատարելու ունակությունը, ամրոցների պաշարման և պաշտպանության արվեստը։

Նմանատիպ նյութեր