211652_close_icon
views-count3470 դիտում article-date 09:02 23-05-2016

Հակառակորդն այս գիշեր հրադադարը խախտել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից.ԼՂՀ ՊՆ

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

Նմանատիպ նյութեր