1815 դիտում
16:31 23-05-2016
Արման Երեմյանը` թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Շվեյցարական Մոնտրյու քաղաքում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) դարձավ արծաթե մեդալակիր:
Եվրոպայի առաջնության նախկին չեմպիոնը հասել էր եզրափակիչ, որտեղ մրցում էր ռուս Վլադիսլավ Լարինի հետ: Երեմյանը զիջեց մրցակցին միայն 0-1 հաշվով և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Երրորդ տեղում Ադրբեջանի և Սերբիայի ներկայացուցիչներն էին:
Ավելի վաղ 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանն առավելության հասնելով իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին` Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ):
Նմանատիպ նյութեր
2340 դիտում
11:42 18-06-2015
Թաեքվանդոիստ Արման Երեմյանը հաղթել է թուրք մարզիկին
1173 դիտում
11:59 22-05-2015
Թաեքվոնդոյի Հայաստանի 2015թ. երիտասարդական առաջնության մրցանակակիրները
Այս բաժնից
2200 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2857 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2383 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում