211652_close_icon
views-count4284 դիտում article-date 22:46 23-05-2016

Տարոն Մարգարյանի հանձնարությամբ վերացվում են ուժգին քամու պատճառած վնասների հետևանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարությամբ, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ծառայությունների կողմից, ձեռնարկվում են անհրաժետ միջոցառումներ՝ ուժգին քամու պատճառած վնասների հետևանքները վերացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով դրանց ծավալները, զուգահեռ, ըստ առաջնահերթության, աշխատանքներ են իրականացվում նաև ուժգին քամու պատճառով որոշ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խաթարած վնասների վերացման ուղղությամբ: Աշխատանքները կշարունակվեն մինչև տվյալ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի լիարժեք վերականգնումը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր