2330 դիտում
09:55 24-05-2016
Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը անսպասելի էր Արցախի ՀՅԴ խմբակցության համար. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Դաշնակցական փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերին»։ Հայտարարությունը բավական մեծ արձագանք ունեցավ մամուլում։ «Իրավուքնին» հասած տեղեկություններով՝ Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը Արցախի քաղաքական որոշ շրջանակների, ինչպես նաև Արցախի ՀՅԴ խմբակցության համար եղել է անսպասելի։
Խմբակցությունը դեռ չի էլ քննարկել այս որոշումը, քանի որ մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Արթուր Աղաբեկյանը հանդիպել, բարեկամական մթնոլորտում զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Թե ինչ են քննարկել գործադիրի անդամները, մեզ չհաջողվեց պարզել։ Աղաբեկյանը, ամենայն հավանականությամբ, Արայիկ Հարությունյանին տեղյակ է պահել իր մտադրության մասին։ «Իրավունքը» փորձեց ՀՅԴ խմբակցության անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վ. Բալայանից մեկնաբանություն ստանալ Աղաբեկյանի այս հայտարարության մասին, սակայն վերջինս ասաց. «Տեղյակ չեմ։ Ինչքան դուք գիտեք, այնքան էլ՝ ես»։
Աղաբեկյանին ուղղված մեր հեռախոսազանգերը ևս մնացին անպատասխան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
15791 դիտում
21:33 14-07-2018
Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ
9971 դիտում
23:36 12-06-2018
Արթուր Աղաբեկյանի բաց նամակը ՀՀ նախագահին
15685 դիտում
11:45 14-07-2018
Խուզարկություն է կատարվել Արթուր Աղաբեկյանի հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»