211652_close_icon
views-count1837 դիտում article-date 12:49 24-05-2016

Brent նավթն էժանացել է

Միջազգային շուկայում Brent էտալոն նավթի գինն իջել է, իսկ WTI Տեխասյան թեթև նավթի գինը՝ բարձրացել: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները: Այսօր առավոտյան Brent-ի հուլիսյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0,80 ԱՄՆ դոլարով՝ 1 բարելի դիմաց կազմելով 48.35 ԱՄՆ դոլար: WTI-ի հունիսյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.33 ԱՄՆ դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 48.08 ԱՄՆ դոլար: Ըստ կանխատեսումների, եթե չմշակված նավթի գինը մինչև տարեվերջ մնա նույն մակարդակում, ապա 2016 թ-ին նրա միջին գինը կլինի 55 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Նմանատիպ նյութեր