211652_close_icon

Պայուսակից գումար գողացողին հայտնաբերեցին

views-count1021 դիտում article-date 16:35 24-05-2016
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին: Պարզվել է, որ նա թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում 1983 թ. ծնված Աննա Ս.-ի պայուսակից գողացել է գումար: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր