2737 դիտում
16:53 25-05-2016
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ժնևում նախագահել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստը. տեսանյութ
Ժնևում շարունակվում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստը, որին որպես եվրոպական տարածաշրջանի կողմից առաջադրված փոխնախագահ մասնակցում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: ԱՀԿ բոլոր անդամ պետություններին միավորող բարձրագույն վեհաժողովում նա այսօր նախագահեց նաև առողջապահության ասամբլեայի նիստը:
Երեկ առողջապահական հիմնախնդիրներին և մարտահրավերներին վերաբերող իր ելույթում նախարարն անդրադարձել է նաևարցախյան թեմային` համեմատականներ տանելով ընդգծել է, որ երբեմն վարակիչ հիվանդություններ տարածող հատուկ տարատեսակի մոծակների ոչնչացումն առավել դյուրին է, քան առանձին քաղաքական գործիչներին բացատրելը, որ չի կարելի ռմբակոծել խաղաղ բնակչությանը, տանկով կրակել շտապօգնության մեքենայի, բժշկական հաստատությունների, դպրոցների ուղղությամբ:
«Ես առաջին անգամ եմ Ժնևում և Ազգային պալատի կողքով անցնելիս ինձ ցույց տվեցին հաշմանդամության դեմ պայքարը խորհրդանշող տխուր աչքերով մի տղայի արձան, ում ոտքն ամպուտացված էր: Ոտքը հեռացված նման տղայի ես հանդիպել եմ նաև Արցախում: Սա խոսում է այն մասին, որ մենք հիմա, հենց այստեղ պետք է լուծենք համընդհանուր առողջապահական խնդիրները»,- ասել է Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` ԱՀԿ-ն պետք է շարունակի որոշիչ դերակատարում ունենալ միջազգային նշանակության հանրային առողջապահական խնդիրների լուծման գործում:
«Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են գլոբալ խնդիրների լուծման առավել ռացիոնալ մոտեցումներ: Այդ առողջապահական խնդիրների լուծումը պահանջում է ջանքերի և ազդեցության լծակների մեկտեղում: Մենք սատարում ենք Առողջապահության համաշհարհային կազմակերպության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ջանքերը, որը կազմակերպության գլխավոր ղեկավարը ձեռնարկում է առավել արդյունավետ ենթակառուցվածքների և մեխանիզմների ապահովման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար»,- իր ելույթում ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարը նշել է, որ ոչ վարակիչ հիվանդություններին բաժին հասնող բեռի կրճատումը ամենամեծ առաջնահերթությունն է: Նա հայտնել է, որ 2015թ. ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությամբ մշակվել էր մեր երկրում առավել լայն տարածում ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիր:
«Համաշխարհային բանկի աջակցությամբ մենք իրականացնում ենք զարկերակային գերճնշման, դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հանտնաբերման և կանխարգելման սկրինինգային ծրագիր»,- տեղեկացրել է նիստի փոխնախագահը: Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաև մեր երկրում իրականացվող հանրային առողջապահական ծրագրերին, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, օրենսդրական և այլ բարեփոխումներին:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը սատարում է առողջապահության տարբեր ոլորտների ձեռքբերումները` վարելով հետզհետե հանրային առողջապահական ծրագրերի ֆինանսավորումն ավելացնելու քաղաքականություն»,- ասել է նախարարը:
Եզրափակելով ելույթը` Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է սահմանված նպատակներին հասնելու համար:
ԱՀԿ ասամբլեայի 69-րդ նիստն աշխատանքներն կամփոփի մայիսի 28-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3154 դիտում
10:42 22-09-2016
Էդվարդ Նալբանդյանը նախագահել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը
2548 դիտում
10:20 09-05-2014
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հարուստների շարքում. Ժողովուրդ
1026 դիտում
11:50 29-10-2014
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Հորդանան
Այս բաժնից
565 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
676 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
577 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն