Կրիշտիանու Ռոնալդու. ՊՍԺ-ի մասին բոլորդ մոռացեք
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր է կարիերան ավարտել Մադրիդում:
«Մտադիր եմ կարիերաս ավարտել այստեղ: Երևի մրցելույթներս կավարտեմ 41 տարեկանում:
Ինչ վերաբերում է ՊՍԺ տեղափոխվելուն, ապա իմ մոտ եղել են հաջող փուլեր և ոչ այնքան: Չորս տարի առաջ ես դժբախտ էի, քանի որ գործերը իմ ուզած կերպով չէին դասավորվել:
Սակայն այժմ ես ամեն ինչից գոհ եմ և ցանկանում եմ այստեղ մնալ, քանի որ «Ռեալից» ավելի լավ թիմ չեմ տեսնում: Այնպես որ, ՊՍԺ-ի մասին բոլորդ մոռացեք, քանի որ «Ռեալը»` լավագույնն է: