4236 դիտում
10:19 26-05-2016
Դաշնակցական մարզպետը դպրոցների տնօրեններին հրամայել է վերադարձնել արտագաղթածներին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վերջին շրջանում մարզի դպրոցներում աշակերտների թիվը պակասել է 100-ով՝ կապված արտագաղթի հետ, և ինքը դպրոցների տնօրեններին մեկ ամիս ժամանակ է տվել «այդ բացթողումները շտկելու համար»։
«ՉԻ» – Այ սա իսկապես դաշնակցական մոտեցում է. Ձեզ մեկ ամիս ժամանակ, ոնց ուզում եք՝ արտագաղթը կասեցրեք, գնացածներին էլ վերադարձրեք։ Չնայած՝ դպրոցների տնօրենները խնդրի լուծման այլ տարբերակներ էլ ունեն։ Օրինակ՝ կարող են մեկ ամսում հարյուր երեխա ունենալ (ընդ որում՝ միանգամից դպրոցահասակ), կամ կողքի մարզերից հարյուր աշակերտ առևանգել, կամ՝ երեխաներին դպրոց ընդունել 5 տարեկանից և այլն։ Մի խոսքով՝ ոնց ուզում են, թող հարցը լուծեն։
Մեզ մնում է միայն ափսոսանք հայտնել, որ սոցապ նախարարությունը նույնպես չեն տվել Դաշնակցությանը։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ լավ կլիներ, նախարարը կկարգադրեր, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում աղքատության մակարդակը կիսով չափ կրճատվի, և վերջ։ Թերացողներին՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3096 դիտում
10:15 16-09-2016
Արարատի մարզի դաշնակցական փոխմարզպետը լրջորեն զբաղված է ընտրություններով. «Չորրորդ իշխանություն»
9811 դիտում
10:55 21-02-2017
Մեզ ազատեք ամենօրյա սպառնալիքից. ճնշումներից բողոքում են դպրոցների տնօրենները. «Չորրորդ իշխանություն»
17916 դիտում
19:25 27-08-2018
Նախարար Արայիկ Հարությունյանը Գեղարքունիքի դպրոցների տնօրեններին կոչ է արել կանխել դրամահավաքությունը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»