211652_close_icon
views-count3223 դիտում article-date 15:38 26-05-2016

Եվրոպայի առաջնություն. Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն օղակների վարժությունում դուրս է եկել եզրափակիչ

Շվեյցարական Բեռն քաղաքում մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը, որտեղ մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան երիտասարդ մարմնամարզիկները: Հայաստանը պատանիների մրցապայքարում ներկայացնում էր Արթուր Ավետիսյանը: Վերջինս հանդես եկավ բազմամարտում և 77,765 միավորով զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: Ավետիսյանը չի մասնակցի բազմամարտի եզրափակչին: Օղաների վարժությունում Ավետիսյանը 14,166 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ նա իրավունք է ստացել մասնակցել եզրափակչին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում է միայն Արթուր Ավետիսյանը:

Նմանատիպ նյութեր