1584 դիտում
17:12 26-05-2016
Նախագահն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին:
Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը տրանսպորտի բնագավառում համագործակցության զարգացումը համարում է որպես հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ: Հենց այս համատեքստում է, ըստ Հանրապետության Նախագահի, դիտարկվում փոխգործակցությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ:
Օլեգ Բելոզյորովը ՀՀ Նախագահին զեկուցել է իր պաշտոնավարման ոչ այնքան երկար ժամանակահատվածում Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի, երկաթուղիների կառավարման արդյունավետության բարձրացման գործում արձանագրված ցուցանիշների, ինչպես նաև դեռևս առկա խնդիրների ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության հիմնական ուղղություններով առաջիկայում նախատեսված ծրագրերի մասին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման, անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրների լուծման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները:
Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Օլեգ Բելոզյորովին՝ նախանշված ծրագրերի իրականացման գործում:
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
15:00 10-09-2015
Նախագահն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին
1231 դիտում
20:38 26-05-2016
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»