211652_close_icon
views-count1682 դիտում article-date 22:02 26-05-2016

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Մայիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կառույցի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Վիեննայում անցյալ շաբաթ կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին: Քննարկվեցին համահայկական օրակարգի հարցեր: Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերություններին։ Կարևորվեցին անկախությունից ի վեր գրանցված արդյունքները: Ընդգծվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի առանցքային դերակատարությունը:

Նմանատիպ նյութեր