211652_close_icon
views-count1460 դիտում article-date 11:15 27-05-2016

Մեծ յոթնյակի երկրները Հյուսիսային Կորեայից պահանջել են այլևս հրթիռային ու միջուկային փորձարկումներ չանցկացնել

Ճապոնիայում մեկնարկած G7-ի գագաթնաժողովում նրա անդամները պահանջել են Հյուսիսային կորեայից այլևս միջուկային ու հրթիռայի փորձարկումներ չանցկացնել: Այդմասին նշված է համատեղ հռչակագրում, որ վերջիններս ընդունել են, հաղորդում է Ria Novosti-ն: Փաստաթղթում նշվում է, որ այդ գործողությունները խախտում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերը և լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: Յոթնյակը կոչ է արել միջազգային հանրությանը լիովին իրագործել Պհենյանի դեմ ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցները՝ ի պատասխան այս տարվա հունվարի 6-ին և փետրվարի 7-ին անցկացրած միջուկային ու հրթիռային փորձարկումների:

Նմանատիպ նյութեր