211652_close_icon
views-count3399 դիտում article-date 10:42 27-05-2016

Նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան է գնե՞լ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում բավականին շքեղ բնակարան է գնել, և այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները: Այս լուրերը առանձնահատուկ հմայք են ստանում ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ ծավալած անողոք պայքարի շրջանակներում: Եվ ահա «Ժողովուրդ»-ը լուրերի իրականությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը ճշտելու համար դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից մեզ պատասխանեցին. «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: Դե, իհարկե, մեր պաշտոնյաները մի վատ սովորություն ունեն. իրենց գույքն ու բիզնեսները գրանցում են մերձավորներից մեկի անունով, ուստի իրավաբանորեն որևէ մեկին պատկանող գույքի մասին ճշգրիտ ինֆորմացիա հրապարակելն ուղղակի անհնար է: Օրինակ` լուրեր կան, որ Արտեմ Ասատրյանի տան վերանորոգումն իրականացնում է նրա ղեկավարած գերատեսչության ծիգը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր