211652_close_icon

Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները Արցախի ՊԲ-ին դեղորայք և բժշկական սարքավորումներ են տրամադրել

views-count3243 դիտում article-date 16:22 27-05-2016
Հանրապետության պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները, ովքեր կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք և բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Մայիսի 27-ին միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնախմբի կողմից ՊԲ-ին ուղղված ծրագրային հետագա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Այնուհետև միացյալ հանձնախմբի անդամներն այցելել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, տրամադրել դեղորայք և բուժսարքավորումներ, շփվել վիրավոր և առողջական այլ խնդիրներ ունեցող զինծառայողների հետ: Հյուրերը նաև շնորհակալություն են հայտնել բուժանձնակազմին ապրիլյան իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը բարձր մակարդակով կատարելու համար և հավաստիացրել, որ այսուհետ ևս պատրաստ են հանդես գալու նման նախաձեռնություններով: Միացյալ հանձնախմբի անդամները նույն առաքելությամբ այցելել են նաև բանակային առաջնագիծ:

Նմանատիպ նյութեր