211652_close_icon
views-count2948 դիտում article-date 15:14 27-05-2016

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ բանասիրական գիտությունների դոկտոր, պետական-հասարակական գործիչ Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ: Իր երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքային ու հասարակական գործունեության ընթացքում Շչորս Դավթյանն արժանապատվորեն դրսեւորվեց եւ՛ որպես լրագրող, եւ՛ որպես պետական գործիչ: Նրա կենսագրությունից անբաժան էին հայ մշակույթն ու մասնավորապես գրական աշխարհը, որոնց նվիրվեց ու մինչեւ վերջ հավատարիմ մնաց անդավաճանորեն: Կորստի այս ծանր պահին անկեղծորեն կիսում ենք Դավթյանների ընտանիքի, հարազատների ու մերձավորների վիշտն ու ցավը»:

Նմանատիպ նյութեր