2177 դիտում
09:15 28-05-2016
Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը։ Բյուջեից ՎՊ-ին 2016թ. համար հատկացված է 955 մլն դրամ, որից միայն աշխատավարձերի և հավելավճարների համար հատկացվել է 747,5 մլն դրամ։
Այդ 747,5 մլնից, սակայն, ջեռուցման համար գումար չի հատկացվել։ ՎՊ-ից մեզ պատասխանեցին, որ ջեռուցման համար մինչև այժմ վճարում է Ազգային ժողովը այնպես, ինչպես դա անում էր այն ժամանակ, երբ այդ կառույցը գտնվում Էր խորհրդարանի կազմում։ Հիշեցնենք, որ ՎՊ-ն ԱԺ-ից անկախացել է 2007թ., բայց այդքան մեծ գումար ստանալու դեպքում էլ շարունակում է տաքանալ ԱԺ-ի հաշվին։ ՎՊ-ից նաև պարզաբանեցին, թե քանի որ իրենք չունեն իրենց շենքը և շարունակում են մնալ հին շենքում, այդ պատճառով էլ ԱԺ-ն է վճարում իրենց ջեռուցման համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3549 դիտում
12:36 12-03-2015
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի վճարում սեփական բնակարանի մի քանի ամսվա վարձերը. լուսանկար. newsbook.am
2315 դիտում
10:37 02-11-2021
Երաժշտական դպրոցներում ծնողները վճարում են երեխաների ուսման վարձերը՝ դաս կլինի, թե ոչ․ «Փաստ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»