211652_close_icon
views-count2335 դիտում article-date 15:07 28-05-2016

Եվրամիությունը 1 տարով երկարաձգեց Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԵՄ խորհուրդը 1 տարով երկարաձգել է Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը: Տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ որոշումը գործելու է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սենատին ու Ներկայացուցիչներիի պալատին ուղղած իր նամակում նշել էր, որ սիրիական իշխանությունների գործողությունները դեռևս մեծ վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, ինչպես նաև արտաքին քաղաքականության ու տնտեսության համար՝ խնդրելով պահպանել պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր