211652_close_icon
views-count4095 դիտում article-date 16:11 28-05-2016

Հայկը «Facebook»-ով ծանոթացած անչափահաս աղջնակի հետ տարբեր մեքենաների սրահներում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել

Հայկ Արմենի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Facebook» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Լ. Պետրոսյանի հետ, հաստատապես իմանալով վերջինիս տասնվեց տարին լրացված չլինելու հանգամանքի մասին՝ նրա հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ և Աբովյան քաղաքում իր կողմից վարած տարբեր մակնիշի ավտոմեքենաների սրահներում իր սեռական կրքերը խաթարված ձևով բավարարելու նպատակով վերջինիս համաձայնությամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ: Այսպիսով, Հայկ Հակոբյանը, հանդիսանալով 21 տարեկան, դիտավորությամբ պարբերաբար կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ: Այսինքն՝ նրան մեղսագրվում է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը; Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նմանատիպ նյութեր