Երեխաների բացակայությունը դարձավ պատճառ, որ աղջնակն ընկերություն անի կենդանիների հետ․ լուսանկարներ
Ծիպպիի մանկությունը անցել է ոչ այնպես, ինչպես շատ այլ երեխաներինը։
Նա ծնվել է Աֆրիկայում ու ապրել տափաստաններում, որտեղ նրա ընկերներն էին վայրի կենդանիները՝ 28-ամյա Աբու անունով փիղը, J&B մականունով ընձառյուծը, ինչպես նաև կորյուններ, կոկորդիլոսներ, ընձուղտներ, հեպարդներ, սողուններ և այլն։
Երեխայի համար Աֆրիկան դարձել է հարազատ տուն։
Աղջնակը իր՝ կենդանիների հետ ընկերությունը բացատրում է նրանով, որ այս կողմերում, բացի կենդանիների ձագուկներից, ոչ մի ուրիշ երեխա չկա, և նա մեծ սիրով սկսել է շփվել վայրի աշխարհի հետ՝ ընկերներ ձեռք բերելու նպատակով։